Սիրիայում քրդերի դիրքերի ուղղությամբ թուրքական գնդակոծության հետեւանքով 35 խաղաղ բնակիչ է զոհվել

Սիրիայում Ջարաբլուս քաղաքից դեպի հարավ քրդերի դիրքերի ուղղությամբ թուրքական բանակի կողմից ավիահարվածների եւ գնդակոծությունների հետեւանքով առնվազն 35 խաղաղ բնակիչ է զոհվել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով France Presse գործակալությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ թուրք զինվորականների գործողությունների ընթացքում 50 խաղաղ բնակիչ է վիրավորվել:

Թուրքիան սիրիական քրդերի դիրքերը գնդակոծում է «Եփրատի վահան» գործողության շրջանակում, որը, թուրքական իշխանությունների պաշտոնական հայտարարությունների համաձայն, ուղղված է «սահմանն «Իսլամական պետության» եւ ահաբեկչական այլ խմբավորումների, այդ թվում՝ Սիրիական քրդերի ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների եւ այլ խմբերի զինյալներից մաքրելուն»:

Նյութի աղբյուր  

Comments

comments

loading...

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *