Բժիշկները պայքարում են գազալցակայանի պայթյունից տուժած տղամարդու կյանքի համար

Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունից տուժած աշխատակցի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Էրեբունի» բժշկական կենտրոնից, որտեղ գտնվում է 33-ամյա տղամարդը։

Նա հիվանդանոց ընդունվելիս շատ արյուն է կորցրած եղել, ոտքն անդամահատել են։ Այժմ բժիշկները փորձում են պահպանել նրա երկրորդ ոտքը։ Տղամարդը միացված է արհեստական շնչառական ապարատին։

Հիշեցնենք, որ պայթյունը տեղի է ունեցել գիշերը՝ ժամը 00:20-ի սահմանում: Ըստ ԱԻՆ-ի տվյալների՝ «Նորապատ ԱԿ» գազալցակայանում «ՎԱԶ 2101» մակնիշի 14 LU 101 պ/հ ավտոմեքենայի (վարորդ՝ 1970 թ. ծնված Տ. Պ.) լիցքավորման ժամանակ տեղի է ունեցել պայթյուն, վարորդը տեղում մահացել է: Գազալցակայանի աշխատակից, 1983 թ. ծնված Ա. Գ.-ն ստորին վերջույթների կոտրվածքներով հոսպիտալացվել է Արմավիր քաղաքի ԲԿ, այնուհետեւ տեղափոխվել է Երեւանի «Էրեբունի» ԲԿ:

Նյութի աղբյուր  

Comments

comments

loading...

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *